Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Անատոմիա և ֆիզիոլոգիա

Լյարդի հիմնական գործառույթները. news.am

Լյարդի հիմնական գործառույթները. news.am

Մեր օրերում մարդիկ հաճախ մտածում են սրտի հիվանդությունների, խոլեստերինի մակարդակը նվազեցնելու, ճարպակալման եւ այլ խնդիրների մասին՝ մոռացության մատնելով մի շարք կարեւոր օրգան՝ լյարդը:

 

Ի՞նչ է լյարդը, եւ որո՞նք են այդ օրգանի գործառույթները:

 

Լյարդը գտնվում է մեր որովայնի կենտրոնում եւ օգնում է սպիտակուցների եւ ճարպերի նյութափոխանակությանը: Այն կարգավորում է շաքարի մակարդակը եւ ֆիլտրում մեր արյունը՝ աշխատելով վերացնել բազում վնասակար նյութեր: Լյարդը միշտ է աշխատում:

 

Լյարդի աշխատանքը հատկապես ուժգնանում է կնոջ հղիության ժամանակ: Երբ մենք ավելորդ քաշ ունենք եւ տրվում ենք վատ սովորություններին, մենք ստիպում ենք մեր լյարդին լրացուցիչ աշխատել:

 

Հիմա, երբ արդեն գիտենք լյարդի կարեւորության մասին, ժամանակն է իմանալու, թե ինչը կարող է վնաս հասցնել այս օրգանին: Կան բազմաթիվ քիմիական նյութեր, որոնք կարող են շարքից հանել լյարդը: Ալկոհոլը եւ որոշ դեղամիջոցներ դրա խոշոր մեղավորներն են, հատկապես, երբ դրանք համակցվում են: Օրինակ՝ ացետամինոֆենի եւ ալկոհոլի միաժամանակյա օգտագործումը նպաստում է լյարդի կողմից վնասակար նյութերի արտադրությանը, որն էլ պոտենցիալ վնաս է հասցնում դրա գործունակությանը:

 

Երբ լյարդն անգործունակ է դառնում, մեր արյան շրջանառության մեջ սկսում են "խառնուկներ" ձեւավորվել, շաքարի նյութափոխանակության մակարդակները փոփոխվում են, եւ մեր էներգիայի մակարդակներն ու տրամադրությունը կարգավորող հորմոններն ախտահարվում են:  Երբ լյարդն այնքան թունավոր է դառնում կամ էլ հիվանդանում է անաշխատունակության աստիճանի, կտրուկ բժշկական միջոցներ (օրինակ՝ փոխպատվաստում) են անհրաժեշտ:

 

Հեպատիտները, մանրէները եւ վիրուսներն անմիջականորեն ազդում են լյարդի վրա, բայց այս օրգանին մեծ վնաս է հասցնում նաեւ մեր ապրելակերպը: Կարեւոր է պաշտպանել լյարդը, եւ այն անելու լավագույն եւ ամենահեշտ ձեւը մեր ապրելակերպը բարելավելն է: Մասնագետները մի քանի խորհուրդներ են տալիս, որոնց հետեւելու դեպքում մեր լյարդի աշխատունակությունը կարող է բարձրանալ:

 

• Սկսեք վարժություններ կատարել, ընդ որում ոչ ֆիզիկական. Մեդիտացիաներն ու յոգան այս դեպքում լավագույնն են: Դրանք նպասում ենք առողջ քնին, իսկ քունն էլ իր հերթին ոչ միայն հանգստացնում է մարմինը, այլեւ՝ խթանում իմունային համակարգը:

 

• Խուսափեք մշակված մսերից եւ սնվեք միայն այնպիսի սննդամթերքներով, որոնք մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում: Գլիկեմիկ ցածր ինդեքս ունեցող խոտաբույսերը, գունավոր մրգերն ու բանջարեղենները շատ օգտակար են: Հատապտուղները նույնպես շատ օգտակար են տվյալ դեպքում:

 

Մասնագետները նշում են, որ ապրելակերպի փոփոխությունը թույլ կտա նաեւ խուսափել երկրորդ տեսակի շաքարախտի կամ էլ քրոնիկ հիպերտոնիայի զարգացման հավանականություններից:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. liveinternet.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ